1. Եթե խոստում եք տվել, կատարեք այն:
2. Եթե ուշանում եք, մի միջոց գտեք զգուշացնելու համար:
3. Մի ծիծաղեք ուրիշի երազանքների վրա:
4. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր երբևէ Ձեզ դավաճանել են:
5. Շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի և ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք հեռանում են, շատ անսպասելի է գալիս:
6.Քաղաքավարի եղեք: Քաղաքավարությունը առաջնահերթ է մարդկանց հետ շփվելու ժամանակ:
7. Կարողացեք ընդունել Ձեր սխալները:
8. Հրաժարվեք բողոքելու սովորությունից:
9. Նույնիսկ ամենաբորբոքված պահին մի վիրավորեք դիմացինին… Բորբոքվածությունը կանցնի, իսկ խոսքերը կհիշվեն:
10. Միշտ ճիշտը խոսեք, և կարիք չի լինի շատ բան հիշելու:
11. Օրվա առաջին կեսին արեք ամենադժվար և տհաճ գործերը: Երեկոյան նրանց մասին մտքերը Ձեզ չեն տանջի:
12. Հիշեք` ոչ ոք ոչ ոքի պարտք չէ: Հանեք «նա պետք է…» բառերը Ձեր կյանքից:
Եվ վերջում…միշտ ժպտացեք :)))



