Դուք շա՞տ եք հոգնում սպորտով զվաղվելուց հետո: Հոգնությունը Ձեզ կօգնի հաղթահարել ճիշտ սնունդը, որը միաժամանակ վնասներ չի հասցնի կառուցվածքին:

Բանանը  գետնանուշի կարագով եւ յոգուրտ. այսպիսի միացումը, հագեցած ածխաջրերով, ճարպերով ու սպիտակուցներով կօգնի արագ վերականգնել օրգանիզմը ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես:

Մրգային կոկտեյլները կաթով կամ յոգուրտով. եւս մեկ օգտակար տարբերակ է: Միանգամից կստանաք գլյուկոզի և սպիտակուցների անհրաժեշտ քանակը:

Ընկույզով բատոնչիկներն արագ կվերացնեն քաղցի զգացողությունը: Այդ թեթեւ նախաճաշը շատ հարմար է արագ սնվելու համար:

Ձուն հացով կամ կարտոֆիլով ածխաջրերի եւ սպիտակուցների շատ օգտակար համակցություն է:

Շոկոլադով կաթը հանգստացնում է մկանային համակարգը:

Հիշեք` ցանկալի է, որ մարմնամարզությունից հետո անցնի գոնե մեկ ժամ, հետո նոր սնվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել