Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիսությամբ կայացել է «Brit Awards» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Հիմնական մրցանակակիրներն են դարձել շոտլանդացի երգչուհի Էմելի Սանդեն և բրիտանացի երգիչ Բեն Հովարդը:
Սանդեն հաղթող է ճանաչվել «Լավագույն բրիտանացի երգչուհի» և «Տարվա բրիտանական ալբոմ» անվանակարգերում: Հովարդը ստացել է «Տարվա բացահայտում» և «Լավագույն բրիտանացի երգիչ» մրցանակները:
Լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել «Mumford & Sons» ֆոլկ-խումբը, իսկ կենդանի կատարման համար պարգևատրվել է «Coldplay» ռոք խումբը:
Ադելն այս տարի հաղթող է ճանաչվել «Լավագույն բրիտանական երգ» անվանակարգում («Skyfall» երգի համար):
Լավագույն արտասահմանցի կատարողներ են ճանաչվել երգչուհի Լանա Դել Ռեյը և ռեփեր Ֆրենկ Օուշենը, , իսկ լավագույն արտասահմանցի խումբ՝ «The Black Keys» ամերիկյան դուետը։
Մրցանակաբաշխությանը ելույթ են ունեցել Ռոբբի Ուիլյամսը, Ջասթին Թիմբերլեյքն ու Թեյլոր Սվիֆտը:



