Փորփրելով համացանցն ու մեր լուսանկարների բազան` պեղեցինք հոլիվուդյան և հայ հայտնիների այն լուսանկարները, որոնցում նրանց դիմահարդարումը կատարյալ չես անվանի: Հավատարիմ մնալով մեր սկզբունքին` մասնագիտական կարծիք հայտնելու իրավունքն այս անգամ ևս վերապահեցինք արհեստավարժներին:

Մի մտահոգվիր, եթե քեզ մոտ դեռ չի ստացվում ճիշտ ընդգծել դեմքիդ առավելությունները: Հետևիր «դիմահարդարման բաժանմունքում» հայտնված հայտնիների դիմահարդարման քննությանը և դասեր քաղիր հետագայի համար:

Հայտնիների դիմահարդարումը քննել, ճիշտն ու սխալը հասկանալ օգնեցին MAKE-UP STUDIO -ի լավագույն մասնագետները:

 

 Սառա  Ջեսիկա Պարկեր- Դիմահարդարումը թերի է: Պետք էր ավելի մաքուր աշխատել, որովհետև կապույտ գույնի միջոցով ընդգծվել են կնճիռները, ինչը սխալ է:

Քեթրին Զետա  Ջոնս- Այստեղ  սխալ ձև ունեն հոնքերը, տգեղ է ներկված աչքերի հատվածը, միայն ներդաշնակ են գույները:

Եվա Լոնգորիա- Ճիշտ ընտրված չէ դեմքի քսուքի երանգը, աչքերի տակը չափից դուրս մոխրագույն է, պետք է մարմնագույն լիներ: Ընդհանուր դեմքի ու աչքերի հատվածում մեկ երանգի տարբերություն պետք է լինի: Դիմահարդարումը կրկին թերի է:

 

 Միշել Բարտոն- Այստեղ սխալ է հոնքերի ձևն ու երանգային քսուքի ընտրությունը, դրա հաշվին էլ դեմքը հիվանդագին տեսք է ստացել: Սակայն այս դեպքում խնդիրն աչքերի մեջ չէ, եթե  ծածկենք հոնքերն ու դեմքի ներքևի հատվածը, աչքերը վատ տեսք չեն ունենա, ողջ խնդիրը քսուքի երանգի սխալ ընտրությունն է:

Պամելա  Անդերսոն- Շատ վատ դիմահարդարում է: Շուրթերի մատիտը ևս շատ վատ է քսված. շրթունքները կարելի է մեծացել 1-1,5 մմ-ով: Շատ փնթի է արված աչքերի հատվածը, ուղղակի գիծը շատ բարակ ու երկար է, բայց պետք էր ոչ թե մատիտը տարածել երկարության վրա, այլ դեպի վեր հաստացնել:

Կլաուդիա  Շիֆեր- Եթե նպատակը հիպիի ոճում հանդես գալն էր, ապա պետք է հնարավորինս բնական տեսք լիներ: Սխալ է քսված աչքերի մատիտը, ինչի պատճառով էլ աչքերը մոտեցել են, հոնքերը ևս թերի են` բարձր-ցածր են:

Լինսեյ Լոհան- Հավանաբար ինքն է իրեն դիմահարդարել: Սխալ են ընդգծված շրթունքները, քանի որ ճիշտ չի ընտրված շրթներկի գույնը: Թեպետ շատ նորաձև գույն է, պարզապես իրեն համապատասխան  չէ, և վերևի շրթունքները կորել է:

 

 Անի Արզումանյան- Եթե այս ֆոտոսեսիայի  նպատակն է բնական տեսք ստանալը, ապա դրա համար գոյություն ունի անտեսանելի դիմահարդարում, որն այստեղ արված չէ: Պետք էր հոնքերը սանրել վերև և միանման գծել: Գրագետ դիմահարդարում ստանալու համար երգչուհին  ունի համապատասխան  դիմագծեր:

Ռուզան Ավետիքյան- Այս երգչուհին ունի գեղեցիկ շուրթեր, ատամներ, աչքեր, լավ մաշկ, հոնքեր, քիթ: Բայց սխալ դիմահարդարում է արված: Այստեղ խնդիրը աչքերը չեն, այլ դրանց ներքևի  մասը. փորձել են շտկումներ անել, բայց ճիշտ չեն աշխատել: Նման դասական և գունային երանգներով դիմահարդարում այլևս չի արվում: Սխալ է ընտրված նաև դեմքի քսուքի երանգը:

Աննա Կոկչյան- Աչքի ընկնող թերությունը թարթիչների բացակայությունն է, դրա պատճառով էլ ստեղծվել է սարսափելի հայացք: Սխալ է ընտրված դեմքի քսուքի գույնը, դեմքի թերությունների շտկումներն (կորեկցիան) ու կարմրաներկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել