Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը՝ Մալիկ Օբաման, Լաս Վեգասի Նևադայի համալսարանում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում աջակցելու է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին Մալիկն ասել է New York Post-ին տված հարցազրույցում:
«Ես շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ հեռուստաբանավեճին: Թրամփը կարող է ԱՄՆ-ը կրկին հզոր դարձնել», – ասել է Մալիկ Օբաման:
ԱՄՆ-ի նախագահի խորթ եղբայրը դեռ հուլիսին էր հայտարարել, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Թրամփի թեկնածությունը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/obamayi-eghbayreh-kajakci-thramphin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել