Գոնե իմ պատկերացմամբ՝ ներկայիս արտաքին մարտահրավերները ավելի վտանգավոր են, քան 10 կամ 20 տարի առաջ:
Մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներ, և ցավալիորեն, կան պետություններ, որոնք մեր փոքրիկ հայրենիքը պատկերացնում են լոկ մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու և առաջ քաշելու գործում:
Այս տեսանկյունից առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ համար չափազանց կարևոր են, և մեծ հաշվով՝ ապագայի համատեքստում այն ընկալվելու է որպես ազատության և պետության ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման էական նշանակություն ունեցող գործընթաց:
Հետևաբար, այս հարցում որևէ մեկս սխալվելու իրավունք չունենք:
Ճիշտ հակառակը, իմ խորին համոզմամբ՝ մեր սերնդի առաքելությունը նշված գործընթացում ոչ թե պետք է սահմանափակվի զուտ ձևական առումով մասնակցությամբ, այլև այն պետք է համարձակորեն պատասխանատվություն վերցնի իր վրա և ստանձնի ազատության համար պայքարող հասարակության առաջնորդի դերը:
Իմ պատկերացմամբ՝ այդ ճանապարհին անկախության սերունդը պետք է հանդես գա հարվածն առաջինն ընդունողի, ճանապարհ հարթողի և հնարավոր հաջողությունը վավերացնողի դերում:
Գուցե ճակատագիրը մեր նկատմամբ քմահաճ է, բայց ի՞նչ արած, հարկադրված ենք ևս մեկ անգամ անցնել Ռուբիկոնը` դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=544072242461418&id=100005759414165&ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1476870984122290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել