Հայաստանում ոչ մի բանի միջինը չկա, կա՛մ մի ծայրահեղությունն է, կա՛մ մյուս: Վերջապես դուրս ենք գալիս քյարթուիզմի դարաշրջանից ու էլ ամեն քայլափոխի չենք հանդիպում սպիտակ նիվայով, սև շորերով ու ճկույթի երկար եղունգով տղամարդկանց: Ազատվեցինք այս ամենից ու ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ աղջիկներից շատ իրենց խնամքով զբաղվող քնքուշ տղամարդիկ:

Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել էի Ալեքսանդր Բաբասյանի՝ դեմքի դիմակով լուսանկարին: Էլի եմ կրկնում, դեմ չեմ, որ տղամարդիկ խնամված լինեն, հետևեն իրենց արտաքինին ու հիգիենային, բայց կարիք չկա դա նկարել ու դեռատի ֆեշըն բլոգերի նման պուպսիկ մեկնաբանություններով տարածել համացանցում: Վերջապես տղամա՞րդ եք, թե՞  կոսմետիկա գովազդող օրիորդ:

Իհարկե, Բաբասյանը իր ոճի մեջ անմակարդակ պատասխանեց գրառմանս, թե բա գոհ եղեք, որ ոտքերիս եղունգները կտրելուց չեմ լուսանկարվել: Իհարկե չեմ կասկածում, որ մի օր էլ դա կանես, Ալեքսա՛նդր ջան…

14676765_1714782688841628_9157608618604888064_n

Բաբասյանի դեպքում վիճակն այնքան վատ է, որ էլ գրել էլ չարժե նման մակարդակ ունեցող մարդու մասին, բայց հարցն այն է, որ  նրա օրինակին այսօր էլ հետևեց երգիչ-երգահան Նիկ Էգիբյանը: Մեր սիրելի Նիկն էլ ինստագրամում լուսանկար հրապարակեց, որտեղ ինքը դեմքի կոսմետիկ դիմակով է: Չգիտեմ, երևի ես տեղյակ չեմ, ու հայ տղամարդիկ «Ում մաշկն է ավելի նուրբ» ֆլեշմոբ են սկսել…

14553214_1331736096836473_8193382696806776832_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել