Թե ինչու ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, ենթադրում եմ, որ պարզապես չցանկացավ: Գուցե դիմողը հասարակ քաղաքացի էր, լուրջ ընդունել պետք չէր: Գյուղ գալու ժամանակ ուներ, բայց ինձ համար չուներ: Ստացվում է, որ եթե կուսակցության անդամ չես, ոչ ոք ես, քո կողքին կանգնած չեն: Երբ քեզ հուզող խնդիր ես բարձրաձայնում, մարդկային վերաբերմունքի, ճիշտ մոտեցման փոխարեն՝ համարում են, որ իրենց վրա ցեխ ես շպրտում, այնպես պատասխանում, ասես թուրք ես: Երբ ԱԺ էի գնում, մի քանի անգամ ականատես եղա, թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորներն ու ՀՀԿ-ականները իրար հետ համերաշխ, սիրով, խաղաղ, կատակելով գնում հաց ուտելու: Ասես 5 րոպե առաջ միմյանց ծաղրողն ու քարկոծողը իրենք չէին: Հասկացա, որ ԱԺ-ն իմ տեղը չէ: Դրանից հետո համայնքային ծառայողի մրցույթի մասնակցեցի, 100 բալ հավաքեցի, բայց հարցազրույցը չանցա: Դա էլ իմ տեղը չէր: Այսօր դժվար է տեղ գտնել, բայց ես ունեմ` իմ ընտանիքն է: Եթե այժմ իմ հարազատներին ու ընտանիքին են կպնում, որտե՞ղ է իմ տեղը, Հայաստանից դուրս, ինչո՞ւ: Պատասխան չկա, Փաշինյանն էլ չունի ինձ համար: Կարևորը նրանք տեղ ունեն, ինչու՞ պիտի մտահոգվեն ի´մ տեղի համար: Ակամայից հիշեցի այս արտահայտությունը. արևի տակ բոլորն էլ տեղ ունեն…
Քաղաքացու բաց նամակը կարող եք կարդալ այստեղ:



