
- Մատուցվում է անմիջապես
- Նախն. ժամանակ: 40 րոպե
- Պատրաստման ժամանակ: 30 րոպե
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 800 գր
- տաքդեղ դեղին - 3 հատ (կանաչ և կարմիր)
- անանուխ - 1 բաժակ
- սոխ - 2 գլուխ
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- չաման - ըստ ճաշակի (աղացած)
Պատրաստման եղանակ
- Միսը կտրում ենք ոչ շատ մեծ կտորներով, հեռացնում ենք ճարպային շերտերը: Հետո մսի բոլոր կտորները երկու մասի ենք բաժանում:
Մի մասը խառնում ենք կտրատած անանուխի ու ձիթայուղի հետ: - Երկրորդ մասը խառնում ենք աղացած չամանի ու ձիթայուղի հետ և թողնում 2 ժամ:
- Հետո տաքդեղն ու սոխը կտրատում ենք միջին չափսի կտորների: Հենց որ մսերի մարինացման ժամանակը լրանում է, բանջարեղենի հետ շարում ենք շամփուրների վրա այնպես, ինչպես ցույց է տրված լուսանկարում:
- Խորովում ենք բարբեքյուի կամ մանղալի վրա:
- Շատ համով ու ախորժելի խորոված է ստացվում:
Այս խորովածը հիանալի այլընտրանք է նրանց համար, ովքեր ուզում են խորոված ոչխար ուտել, բայց չեն կարող, քանի որ թոնիր չունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել