Картинки по запросу champions league wallpapersԱյսօր տեղի ունենալիք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլով կմեկնարկի խաղայի երրորդ շրջանը։ Որոշակիորեն կուրվագծվեն այն թիմերը, որոնք հնրավարություն կստանան հանդես գալու մեկ ութերորդ եզրափակիչում։ Մոսկվայում ԲԿՄԱ-ն անպայման պիտի հաղթի ֆրանսիական Մոնակոյին,հակառակ պարագայում Լեոնիդ Սլուցկու սաները համարյա թե կզրկվեն հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից։ Նույն Խմբում Լևորեկուզենի Բայերը մրցելու է Տոնտենհեմի դեմ։ Հաղթանակի դեպքում լոնդոնցիները կհավակնեն առաջին հորիզոնականին։
Գրեթե հարցեր չի հարուցում Մադրիդի Ռեալի հանդիպումը,որը տանը հյուրընկալելու է լեհական Լեգիային։ Սպասվում է,որ խմբի ակնհայտ ետնապահին Զինեդին Զիդանի սաները կհաղթեն խոշոր հաշվով։ Համեմատարաբր ավելի դիտարժան խաղ է սպասվում Լիսաբոնի Սպորտինգի ու Դորտմունդի Բորուսիայի միջև հանդիպումը։ Ռեալի դեմ ցույց տված հրաշալի խաղից հետո պորտուգալական թիմը լավ հնարավորություններ ունի հավասարվելու Թոմաս Տուխելի թիմին։
 
Այսօր դանիական Կոպենհագենին հաղթելու դեպքում Անգլիայի չեմպիոն Լեսթերը կապահովի իր տեղը փլեյ- օֆֆում։ Կլաուդիո Ռանիերի թիմը բավականին վստահ ելույթ ունենում ու արդեն երկու հաղթանակ ունի խմբային փուլում։ Մյուս խաղում Բելգիական Բրյուգեն կփորձի իր անհաջողությունների շղթան ընդատել Պորտուի դեմ խաղում։ Սակայն բելգիացիների համար ակնհայտորեն հեշտ չի լինելու։ H խմբում Զագրեբի Դինամոն ընդունելու է իսպանական Սեվիլիային։ Սեվիլիան վերջին շրջանում Իսպանիայի առաջնությունում անհաջող է հանդես գալիս։ Ունայ Էմերի հեռանալուց եհտո թիմը դեռ ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր խաղային ձեռագիրը։ Սեվիլիային անպայման անհրաժեշտ է հաղթել Զագրեբում,պայքարելու համար հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու շանսերը։ Իսկ այս խմբում ակնհայտ առաջատարն ու ֆավորիտը Թուրինի Յուվենտուսն է։ Թուրինցիները վստահորեն գլխավորում են թե իրենց խումբը և թե Իտալիայի առաջնությունը։ Հերթական խաղում Իտալիայի ամենատիտղոսակիր թիմին սպասում է Ֆրանսիայի բամզակի չեմպիոն Լիոնի Օլիմպիկը։ Հեշտ չի լինելու,սակայն հաղթանակի դեպքում Յուվեն նույնպես ապահովում է փլեյ-օֆֆի ուղեգիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել