WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի պետի նամակագրության 10-րդ խմբաքանակըAysor.am-ը գրում է.

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների 10-րդ խմբաքանակը, հայտնում է РИА Новости-ն:

Առաջին խմբաքանակը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին: Կայքը նամակագրությունները հրապարակում է մաս առ մաս՝ օրական մի քանի հազար նամակ: Նամակներում հիմնականում անդրադարձ է կատարվում Պոդեստայի՝ Քլինթոնի խորհրդականների հետ զրույցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել