Ես ողջունում եմ Րաֆֆու պահվածքը:
Բոլորիս այս օրերին մի հարց էր մտահոգում՝ հանկարծ կրկին մարտի մեկ չլինի:
Թող գնա բանակցությունների:
Թող գնա ու Տեր-Պետրոսյանի սկսած ու կիսատ թողած երկխոսությունը շարունակի ու ստիպի Սերժ Սարգսյանին խոսքից անցնել գործի, իրականացնել իրական բարեփոխումներ, ազատվել քրեաօլիգարխիկ համակարգից, մոնոպոլիանեից եւ` շատ արագ:
Ուրիշ ճանապարհ Սերժ Սարգսյանը չունի, եւ սա բոլորիս ցանկությունն ու պահանջն է:
Ու այդ արդյունքներով Րաֆֆին գա Ազատության հրապարակ:
Հ.Գ.Առաջին երկխոսությունը Րաֆֆու ու Սերժի միջեւ համարենք կայացած. Րաֆֆին՝ իր, ՀՀԿ-ն` իր միտինգները հետաձգեցին:
Պիտի՞ սկսենք քաղաքակիրթ մշակույթ ձեւավորել միմյանց հետ շփվելու:
Հա՜:
Ես էնպես եմ հոգնել իմ բոթասներից, որ պահում եմ ութսունութից՝ որպես միտինգի գնալու կոշիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karmendavtian/posts/158547914300459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



