162765484_custom-d41b73addf9d984b334e630ea6a469b7d961f351Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների գործընկերոջ` պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների վերջին զարգացումները:

Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ջոն Քերիի խնդրանքով:

Բացի իրաքյան զարգացումներից` քննարկվել են նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները և ԻՊ դեմ տարվող պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել