Դանակահարություն` Գյումրիում. Վիրավորվել է 14-ամյա տղաAysor.am-ը գրում է.
Հոկտեմբերի 16-ին Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Որոշ տեղեկությունների համաձայն` վիճաբանություն է սկսվել երկու 14 տարեկան տղաների միջև, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ:
 
Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցից Aysor.am-ին հաղորդեցին, որ հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:00-ին շտապօգնության մեքենայով հիվանդանոց  է տեղափոխվել սուր կտրող-ծակող գործիքի միջոցով միջին ծանրության վնասվածքներ ստացած 14-ամյա տղա: 
 
Հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքով՝ տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ հետին մասում: 
 
«Տղայի առողջական վիճակը ծանր կայուն է: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-հաղորդեց հիվանդանոցի տնօրենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել