Բացի պետությանը անհրաժեշտ մի քանի մասնագիտություններից և հմտություններից՝ մնացածները թողնված են հանրության ընտրության և ճաշակի հույսին:
Դպրոցը, որը հանրային պարտադիր կրթության գլխավոր և միակ օջախն է, ըստ էության՝ ոչինչ չի տալիս աշակերտներից շատերին, ինչն ակնհայտ երևում է, երբ նրանք դառնում են ուսանող:
Մեր երկրի կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները արդեն ոչ թե տարօրինակ են, այլ ծիծաղ են առաջացնում: Եթե մենք բուհերում պետք է լրացնենք դպրոցի բացերը, լեզու սովորեցնենք, մտածել սովորեցնենք, սովորել սովորեցնենք, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ ոչ թե դպրոցը երկարացնել 2 տարով, այլ բուհերը:
Եթե դպրոցն իր գործը չի անում, ինչու՞ է երկարացվում այդ գործը չանելը, գրողը տանի, թող երեխաներն ավելի շուտ՝ 14 տարեկանից գան համալսարան, միգուցե բուհերն այդ դեպքում կհասցնեն ինչ-որ բան անել երեխաների՝ դեռ ամբողջությամբ չաղավաղված մտածողության և արժեհամակարգի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1014928028636409&id=100003576633868¬if_t=close_friend_activity¬if_id=1476696369034817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել