Ուրեմն որտե՞ղ է խնդիրը։ Եթե մի պահ մոռանանք մեր կայուն ապաշնորհությունը, խնդիրը մեկ այլ կողմ էլ ունի։ Մենք սովոր ենք անհասկանալի մեծ սպասումներ ձևավորել, նկարագրել դրանք ողջ ուժով ու գունազարդելով, իսկ հետո նույնիսկ դրա կեսին հասնելով, միևնույն է, ասում ենք՝ դե բան չստացվեց:
Սեպտեմբերի կեսերից համակարգային փոփոխություններ ենք սպասում, ու մեկ ամսից ավել է՝ չենք տեսնում: ՀԱՊԿ-ում հայ էին նշանակում, մեկ ամսից ավել է՝ տարբեր թեկնածուների «ոսկորներն աղացինք» ու վերջում գոնե մի հայի աշխատանքի հարց չլուծեցինք: Ունենալով հնարավորություն ներկայացնելու «Վերջին բնակիչը» ֆիլմն Օսկարի՝ այլ ֆիլմի համար կոնսոլիդացիա արեցինք ու պարզվեց՝ ոչ ոք չգիտեր, թե դա ինչ է, ու հիմա....
Չի՛ կարելի ձևավորել սպասումներ, որոնց հետևից իրականում չենք գնալու ու պայքարելու մինչև վերջին «փամփուշտը»: Չի՛ կարելի ասել «անելու ենք» առանց պատկերացնելու, թե ինչ է քեզ սպասում: Կառավարությանն այսօր իսկական կամիկաձեներ են պետք, որ քանդեն հին համակարգը, այլ պարագայում համակարգն է նրանց «փոխելու»: Մշակույթից խոսելիս վստահ լինենք, որ հենց Երևանում է քայլում Օսկարի մրցանակակիրը, այլ պարագայում Օսկարը չի գա մեր տուն: ՀԱՊԿ-ն արհեստական է, իսկ մեր անվտանգության խնդիրներն՝ իրական. սպասումներ ՀԱՊԿ-ից պետք չէ ունենալ, պետք է հզորանալ ու այնպես անել, որ ՀԱՊԿ-ն մեզնից ինչ-որ սպասելիք ունենա: Այ այդ ժամանակ միայն մենք կկարողանանք սպասելիք ունենալ:
Իսկ այսպես՝ 1 միլիոն սպասումներով ու գործողություններով լավագույն դեպքում հասնելու ենք դրա 10 տոկոսին ու միշտ հիասթափված ենք լինելու, միշտ սրտնեղած, և միշտ էլ ունենալու ենք շաբաթներ, որոնք ոչնչով էլ չեն հիշվելու:
Դուխով։ Լավ է լինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155409096318378?notif_t=close_friend_activity¬if_id=1476687081244592
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել