Փորձը ցույց է տալիս, որ փողոցում հարցեր չեն լուծվում, այլ լռեցվում են ու խեղդամահ արվում ամենադաժան ու նենգ միջոցներով: Րաֆֆի Հովհաննիսյանը, ի տարբերություն այլ «ընդդիմադիր» քաղաքական գործիչների, հաստատ փողոցային պայքարի ձևին սազող կերպար չէ, ուստի լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակն ու ռեսուրսները փողոցներում փոշիացնելու փոխարեն նոր ու քաղաքակիրթ պայքարի հիմքը դնի: Ի վերջո բոլորս էլ նույն աղբի հոտից ենք շնչահեղձ լինում, ու ամեն անգամ ավելի զայրանում աշոտյանաշարմազանովական մտքերի գոհարներից, ուստի ժամանակն է, որ պոպուլիստական քայլերն ու ճառերը փոխարինվեն արատավոր երևույթները վերացնելուն ուղղված պինդ, կոնկրետ ու հետևողական քայլերով: Ժամանակն է, որ ոչ թե ընդդիմությունը քաղաքացիներին կանչի, որ իր կողքին կանգնեն, այլ ինքը իր ամբողջ ուժով ու ռեսուրսով կանգնի քաղաքացու կողքին: Իմ կարծիքով, այ դա կլինի իսկական պայքար ի շահ երկրի զարգացման, կայացման ու առաջընթացի ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել