Գնանկումը՝ թվերով
Գնանկմանը կարող են նպաստել մի շարք գործոններ: Ընդանուր առմամբ գների նվազեցումը կարող է ունենալ ոչ միայն դրական, այլ նաև բացասական հետևանքներ: Ամեն դեպքում նվազեցումը դրական է անդրադառնում բնակչության ֆինանսական բեռի նվազեցման վրա:
Այս տարի գնանկման մակարդակով Հայաստանը առաջատար է: ԳՆերի նվազեցման մակարդակով մենք առաջ ենք անցել ինչպես ԵԱՏՄ և ԱՊՀ, այնպես էլ Եվրամիության և տարածաշրջանի մի շարք երկրներից: Այս տարվա առաջին ութ ամիսներին արձանագրվել է է 3,8 տոկոս գնանկում։ Համեմատության համար պետք է նշել, որ Եվրասիական միության անդամ երկրներից ամենամոտ դրական ցուցանիշը արձանագրել է Ղրղզստանը՝ 2,7 տոկոս:
Առաջատարը լինելու պատճառներից մեկը արտաքին և ներքին ապրանքային շուկայի էժանացումն է: Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք ստեղծված իրավիճակի մասին, պետք է ներկայացնենք մի շարք այլ երկրներում արձանագրված արդյունքները:
Գնաճի բարձր մակարդակով առանձնացել է Բելոռուսը, որտեղ այն կազմել է 7,6 տոկոս: Ղազախստանում աճը կազմել է 5,4, իսկ Ռուսաստանում՝ 3,9 տոկոս: Ինչ վերաբերում է ԵՄ պետություններին, ապա այստեղի 28 երկրներից գնակում արձանագրվել է միայն վեցում: