

Ծանոթանալով հատկապես վերջին ամիսներին հաճախակի բնույթ կրող սպանություններին՝ ակնհայտ է, որ այստեղ մեծ է ոչ միայն շարքային զինվորների, այլ նաև միջին սպայական անձնակազմի ներգրավվածությունը, հաճախ նաև անմիջական մասնակցությունը հանցագործությանը։
Պարզվում է՝ հատկապես զինվորների նկատմամբ ծառայակիցների կողմից բռնաճնշումներից այս ստորին և միջին սպայական անձնակազմը տեղյակ է, լուռ հետևում է առանց միջամտելու, հաճախ նաև խրախուսելով կատարվող արատավոր երևույթները։
Այո՛, այս սպաները ներքաշված են հանցավոր գործունեության մեջ բանակում, իսկ մի՞թե բանակի բարձր սպայական ղեկավարությունը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում իր ստորին օղակներում։ Չեմ կարծում, որ տեղյակ չէ։ Ստացվում է, որ ապրիլյան պատերազմը մարտունակ բանակի միֆը կոտրեց, իսկ վերջին շրջանում վառ դրսևորվող փողոցային բարքերը կոտրեցին նաև կարգապահ և առողջ մթնոլորտ ունեցող բանակի միֆը։ Կարծում եմ՝ նոր նախարարը շատ անելիք ունի իսկապես կարգապահ բանակ ունենալու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/227614704319885?notif_t=close_friend_activity¬if_id=1476684392373373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել