էս վիդեոն նայելուց հետո մոտս մի քանի հարցեր ծագեցին, նաև, մի քանի հիպոթեզներ հաստատվեցին, իսկ ընդհանուր առմամբ, տեսանյութն իմ վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ու միանգամից մարեց իմ ողջ էնտուզիազմը, որ առաջացել էր վերջին մի քանի օրերի ընթացքում։
Նախ, ինչպես հասկանալ այն, որ Րաֆֆին ու իր կողմնակիցները հայտարարում են, որ ինքը ժողովրդի հետ է լինելու ու միշտ առաջին շարքերում է լինելու, բայց իր կողմնակիցների կողքին չի մնում գիշերը, գոնե առաջին գիշերը։ Ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ գիշերածների թվում չկային Ֆեյսբուքում ամենամոլեռանդ նրա կողմնակիցները, որոնք արդեն սկսել են իրենց անունների ու պրոֆիլ նկարների հետ հեղափոխական դիզայներական աշխատանքներ կատարել։ Ինչպե՞ս հասկանալ մնացած մարդկանց սակավաթվությունը... Դե էլ մնացած մանր-մունր բաներից չխոսամ էլ... Օբամա սթայլը, պաթետիկությունը (ծնկաչոք դրոշ պաչելը), սիգարետ փստցնելը...
Չէ, Շուրա, սա հեղափոխություն չէ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/107709142733127?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել