Պարզվում է՝ Գյումրիում միակ ընտրատարածքը, որտեղ Սերժը հաղթել է Րաֆֆուն, Վարդանիկի ընտրատարածքն է, ու հիմա վերջինս հպարտ-հպարտ ֆռֆռում է, որովհետև այլ ընտրատարածքների համար պատասխանատվություն կրող հանրապետական ու մերձհանրապետական դեմքերը խայտառակ ձախողում են գրանցել իրենց հաշվին, իսկ մի այլ կարգի սկզբունքային ու ընդամենը մի քանի անգամ կուսակցություն փոխած Սամվել Բալասանյանին հումորասեր գյումրեցիները արդեն հասցրել են կնքել Րաֆֆու Սամվել մականունով։
Սակայն ամենածիծաղելին այն է, որ իրոք կա հավանականություն, որ Վարդան Ղուկասյանին ՀՀԿ-ն երախտապարտ կլինի ու մտքներով էլ չի անցնի, որ թեև իր՝ Սլոբոդկա թաղում նա ապահովեց Սերժի հաղթանակը, բայց Գյումրու մասշտաբով ջախջախիչ պարտությունը մեծապես պայմանավորված է հենց Վարդանիկի 18 տարվա բեղուն գործունեությամբ ու նրա որդյակի՝ արդեն լեգենդար դարձած բեսպրեդելներով։
Կից նյութն`այստեղ



