Ինձ քիչ են հետաքրքրում Րաֆֆին ու հարթակում կանգնածները…
Ինչ անում են՝ իրենց ՇԱՀ-ից ելնելով են անում… Մեկը ուզում ա հարստանալ, մյուսը՝ պատգամավոր դառնալ, երրորդը՝ նախարար… ու տենց:
Ինձ հրապարակում հավաքված մարդիկ են հետաքրքրում, որոնց հիասթափության հերթական չափաբաժինն է սպասվում….
Ի՞նչ շահեց 2008-ին փողոց դուրս եկած արժանապատիվ քաղաքացին, ով պատրաստ էր պայքարել հանուն գաղափարի: Ընդդիմության առաջնորդների ապաշնորհ, անհեռատես քաղաքականության ու բռնած դիրքի պատճառով ոչինչ չշահեց: Ձեռնունայն վերադարձավ տուն՝ որպես «նվեր» տանելով մրսածի ու չքնածի հետևանքները...
Հիմա մարդիկ ի՞նչ են ակնկալում Րաֆֆուց…
Րաֆֆուց, ով հայտնի է իր «ձոն ազատության» հացադուլով, որի նպատակն ու պահանջն առ այսօր անհասկանալի է…
Րաֆֆուց, ով, դրսում թողնելով իր կուսակցության կարկառուն ներկայացուցիչներին, ԱԺ տարավ կուսակցության հետ որևէ առնչություն չունեցող, վարկաբեկված գործիչներին…
Րաֆֆուց, որի ընդդիմադիր կեցվածքն ու գործելաոճը որևէ մեկը չի տեսել:
Րաֆֆուց, որին լայն շրջանակները իշխանության մարդն են համարում… Իսկ իշխանությանը քննադատելը ծուղակ է՝ հիշեք Գեղամյանին ու մյուսներին:
Ավելի քան վստահ եմ, որ ընթացիկ իրադարձություններն ավարտվելու են ժողովրդի հիասթափությամբ: Խորապես ցավում եմ մարդկանց համար, ովքեր ազնիվ մղումներով են դուրս եկել փողոց…
Ցավում եմ՝ անկեղծ…



