Եթե մի բան մի անգամ է եղել, էլ չի կրկնվի, եթե մի բան երկրորդ անգամ է եղել, էլի կլինի:
Ես չեմ ասել (ուր էր, թե այդքան իմաստուն լինեի). Կոլեյոն է ասել:
Էս պատմությունը մեզանում կրկնվում է... արդեն չգիտեմ` որերորդ անգամ:
Ի՞նչ է ուզում մեզ Աստված ասել. ինչ` իշխանություններին, ինչ` ընդդիմությանը, ինչ` անվերջ ընդդիմությանը հավատացող ու ահավոր հիասթափված ու ջարդված տուն գնացող ժողովրդին, որն ամեն անգամ հայտնվում է ցավի ու ատելության նոր շրջապտույտում:
Հ.Գ. Բոլորս մեկ մարմնում, մեկ հոգում ենք. հիշենք սա. եւ ճգրիտ լինենք:
Այս մասին հիշենք բոլորս. առաջին հերթին իշխանությունները, հետո մնացածներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել