Լսեցի Հ1-ով Ալթունյանին: Ամենապարզունակ դոդուլիկ կտերն էին: Կարճ ամփոփումը: Րաֆֆին լավն ա, բարի ա, պուպուշն ա: Բայց չար մարդիկ (չի ասում ով, բայց պարզ ա, որ ՀԱԿ—ը, չնայած խնդալուն էն ա, որ էնտեղ էսօր ՀԱԿ չկար, ՀԱԿ-ը պաշտոնապես ասել ա, որ դեռ չի մասնակցի, կհետեւի, բայց հո չէ՞ր ասելու շարքային ընտրողները, պետք ա մի հատ բոբո ընտրեր, համենայն դեպս հարթակում կար միայն Նիկոլը, որը, ինչպես բոլորին հայտնի ա, ՀԱԿ-ի մի այլ հատվածի հետ ունի տարաձայնություններ), մի խոսքով չար մարդիկ, «շակալները» Րաֆֆուն փորձում են տանել առճակատման ուղով, ուլտիմատումների ուղով: Ընդ որում նրանք Րաֆֆուն առաջ չէին սիրում, չէին ընդունում եւ այլն: Րաֆֆին պետք է ընտրի: Կա՛մ ինքը որպես կոռեկտ ու կառուցողական չի գնա վերջնագրերի ճանապարհով, կուժեղացնի «Ժառանգությունը», կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, կդառնա գլխավոր ընդդիմություն, կա՛մ կընկնի «շակալների» ազդեցության տակ, եւ այդ դեպքում կկործանվի: Ալթունյանը, այսինքն՝ տվյալ դեպքում, հասկանում եք, թե ով, հուսով է, որ «բանականությունը» կհաղթի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել