168.am-ը գրում է.

Image result

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանի իրավունքները Մոսկվայի «Սպարտակը» վաճառել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»: Հայտնի է դարձել, որ այս գործարքից մոսկովյան ակումբը ստացել է 3 միլիոն եվրո:
Եթե մինչև այս Մովսիսյանն ամերիկյան ակումբում խաղում էր վարձավճարով, ապա հիմա նա ունի պայմանագիր մինչև 2017 թվականը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մովսիսյանը 27 խաղում խփել է 9 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել