168.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիու Գուտերեշի ընտրությունը և վստահություն հայտնել, որ նա կլինի այն ուժեղ ղեկավարը, որն անհրաժեշտ է միջազգային կազմակերպությանը:
«Միացյալ ազգերին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ և պարոն Գուտերեշը մեկը մյուսի հետևից ապացուցել է, որ կարող է ստանձնել այդ դերը», ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասված է Քերիի հայտարարության մեջ:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կատարած անխոնջ աշխատանքի համար, ով պաշտոնը Գուտերեշին կզիջի գալիք տարվա հունվարի մեկից:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/10/13/701003.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



