5. Օլմեկ-գլուխներ, Մեքսիկա

Օլմեկները մարդկային գլուխների քանդակներ են՝ խոշոր բազալտային ժայռաբեկորներից պատրաստված: Սրանք գոյություն են ունեցել դեռևս մ.թ.ա. 900 թվականներից և համարվում են հին Մեսոամերիկայի Օլմեկ քաղաքակրթության խորհրդանիշները:
Օլմեկների քաղաքակրթությունը կարևոր դեր է ունեցել Մեսոամերիկայում, քանի որ մեծ ազդեցություն է ունեցել հետագայում մայաների և ացտեկների քաղաքակրթությունների ստեղծման վրա: Օլմեկները շատ տաղանդավոր արվեստագետներ և քանդակագործներ են եղել: Նրանք շատ արձաններ, կելտեր, դիմակներ, գահեր են ստեղծել:
Այս 17 գլուխներից գրեթե բոլորը նույն տեսքն ունեն՝ լայն քթանցքեր, հաստ շուրթեր և գլխածածկոցներ: Երկար ժամանակ է, ինչ վարկածներ են առաջադրվում, որ այս գլուխները խորհրդանշում են մարտիկների կամ ավազակապետ առաջնորդների կամ գուցե իշխող դինաստիան:
Աֆրիկական մի շարք հետազոտական խմբեր էլ փորձում են ապացուցել, որ այս քանդակները աֆրիկյան հին ցեղերի հետ կապ ունեն, քանի որ դիմագծերն ամբողջովին աֆրիկական են:
4. Մենգայի Դոլմեն, Իսպանիա

Մենգայի Դոլմենը մեգալիթյան գերեզմանաթումբ է, որը հանդիպում է մ.թ.ա. երրորդ հազարամյակում: Այն գտնվում է Անտեքվարայում, Մալագա, Իսպանիա: Սա հայտնի է որպես Եվրոպայի ամենախոշոր կառույցներից մեկը, եթե ոչ ողջ աշխարհի:
Ամենամեծ քարը կշռում է 180 տոննա: Կառուցված է բնական բլուրի վրա, հինգ հիմնաքարերից: Պատերին հայտնաբերվել են կենդանակերպ տարբեր արարածների պատկերներ: 19-րդ դարում, երբ գերեզմանը բացվեց և ուսումնասիրվեց, հնագետները հայտնաբերեցին 100-ից ավելի մարդկանց դիակներ ներսում:
3. Կարնակյան քարեր, Ֆրանսիա

Կարնակյան հուշաքարերն ունեն երկար, ուղիղ տեսք, որոշները հասնում են մինչև 1 կմ բարձրության:
Կարնակը համարվում է ամենախոշոր մոնումենտներ ունեցող համակարգն աշխարհում՝ իր 100 հուշաքարերով հանդերձ: Հետազոտողները կարծում են, որ դրանք գոյություն են ունեցել մ.թ.ա. դեռևս 4000 թվականից և շարունակել են կառուցվել հաջորդ 2000 տարիների ընթացքում:
Շատերն են հավատում, որ սա աստղագիտական նշանակություն ունեցող վայր է, որտեղ կարողանում են գուշակումներ անել և կապ հաստատել Տիեզերքի հետ: Մյուսները կարծում են, որ սա ահռելի գերեզմանոց է, քանի որ մի քանի գերեզմանաթմբեր են հայտնաբերվել:
Ի դեպ, Կարնակյան քարերն աշխարհի այն 3 համակարգերից մեկի մեջ են մտնում, որոնք երևում են Տիեզերքից նայելիս: Մյուս երկուսը Չինական Մեծ պատն ու Նացայի ուղիներն են (Պերու):
2. Հսկա քարե գնդեր, Կոստա Ռիկա

Քարե գնդերը հնէաբանության մեջ ամենատարօրինակ առեղծվածներից են՝ հայտնաբերված Դիքիս Դելտայում, Կոստա Ռիկա: 1930 թվականներից ի վեր հարյուրավոր քարե գնդեր են հայտնաբերվել, որոնց տրամագծերը տատանվում են մի քանի սանտիմետրից մինչև 2 մետր:
Այսօրվա դրությամբ հայտնաբերված շուրջ 300 գունդ գոյություն ունի: Դրանցից ամենախոշորը կշռում է 16 տոննա: Գրեթե բոլոր գնդերը պատրաստված են գրանոդիորիտ կոչվող կոպիտ քարից:
Այս քարերը պատրաստվել են մ.թ.ա. 1000-ից 500-ական թվականներին: Միլիոնավոր միֆեր են պտտվում դրանց ստեղծման շուրջ, ինչպիսին է օրինակ այն, թե դրանք բնության կողմից են առաջացել: Տեղական շատ լեգենդներ պատմում են, որ այն ժամանակների բնակիչները հատուկ կարողություններ են ունեցել քարը փափկացնելու և այս քարերը սկզբում կատարյալ գնդաձև են եղել:
Իսկ ինչի՞ համար են օգտագործվել: Իհարկե, դեռևս ոչ ոք չգիտի:
1. Մոայի, Զատիկի կղզի

Զատկի կղզին պոլինեզյան կղզի է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելքում: Այս մոնոլիտիկ մարկային կերպարանքների քանդակները, որոնք կոչվում են Մոայի, ստեղծվել են մ.թ.ա. 1250-1500 թվականներին: Դրանց թիվը մոտ 900 է:
Ամենաբարձրը 21 մ է, կշռում է մոտ 175 տոննա: Իսկ բոլոր քանդակների միջին բարձրությունը 4 մ է: Մոայի քանդակները պատրաստված են տուֆից, բոլորն ունեն նույն տեսքը՝ մեծ գլուխներ, սուր քթեր և խորն արտահայտված աչքեր:
Երկար ժամանակ բոլորը կարծում էին, որ Զատկի կղզում գտնվող այս արձանները միայն գլուխներից են կազմված, սակայն մոտ 100 տարի առաջվա պեղումները ցույց տվեցին, որ սրանք նաև մարմիններ են ունեցել: Ավելին, մարմինների վրա նաև մի քանի «դաջվածքներ» են եղել:
Մոայի արձանները աշխարհում լավագույնս պահպանված գաղտնքիներից են: Դրանք Ռապա Նուի ազգային պարկի մաս են կազմում, որը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ֆոնդի կողմից 1995 թվականին:



