Օրվա խորհուրդը /24.03.2012/
Մեծ պահքի 34-րդ օր /Իմստ. 1.15-2.22, Միք. 7.7-10, Փլպ. 1.12-21, Մատթ. 16.24-28/ Սբ. Գրիгոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օր
Հայոց առաջին կաթողիկոս Սբ. Գրիгոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից տարվա մեջ առաջինն է, որ ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիгոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Ըստ պատմական աղբյուրների, Սբ. Գրի•որ Լուսավորիչը որդին էր Անակ Պարթեւ իշխանի, որ սպանելով հայոց Արշակունի Խոսրով թաгավորին, ինքը եւս սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին` Գրիգորը, մեծանում եւ կրթություն է ստանում Կեսարիայում` դաստիարակվելով իբրեւ բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու` Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Շուտով սակայն տեղեկանալով Գրիգորի քրիստոնյա լինելու, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին լինելու մասին, Տրդատ արքան չարչարանքների ենթարկելուց հետո, նրան նետում է Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում 4-րդ դարում ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը գրել է. ՙՀիշեք եւ նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ով կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը: Որ ապրում էր իժերի եւ քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող: Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրեւ կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…՚:
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած Մեծ Հայքի և Հայ Եկեղեցու առաջին հովվապետը:
Ուստի, բարեկամներս, մեծարենք համաքրիստոնեական սրբին և հայցենք նրա բարեխոսությունը Միածին Որդու առջև մեր անձերի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=324425160954103&id=100001598644661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել