Ուղիղ 95 տարի առաջ նույն այս օրը՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին, թուրք անջատողական խմբավորման (քեմալականների) կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Կարսում կնքվեց Հայաստանի համար փաստացի կապիտուլացիոն Կարսի պայմանագիրը, որը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921-ի մարտի 16-ի Սովետական Ռուսաստանի և թուրք անջատողականների (քեմալականների) միջև Մոսկվայում կնքված հակահայկական պայմանագրի դրույթները: Հայկական կողմը Կարսում ներկայացնում էին Հայաստանում ռուսական դրածո կառավարության անդամներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը: Կարսի պայմանագիրն անօրինական ու անվավեր էր հենց կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այդ երկու չարաբաստիկ պայմանագրերով Հայաստանը կորցրեց ամեն ինչ՝ պատմական զգալի տարածքներ, անկախ գոյատևելու և բնականոն զարգանալու իր իրավունքը և գումարած դրան՝ խաղաղ բնակչության անդառնալի ծանր կորուստներ:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1112333678881163&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



