a4b26f594fa40bc724646188a7ff2462_largeAraratnews.am-ը գրում է.

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս 3 տարով կերկարաձգի մադրիդյան ակումբի հետ  պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառ, իսկ նոր պայմանագրով պորտուգալացին արքայական ակումբում հանդես կգա մինչև 2021 թ.։

Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան 23 մլն եվրո աշխատավարձ կստանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել