Առաջին անգամ կյանքում առցանց (օնլայն) հանրահավաք եմ նայում: Ստիպված եմ այս պահին տանը լինել, որը նաեւ իմ աշխատատեղին է: Չեմ պատրաստվում ոչ մեկին քննադատել, եւ քանի մարդիկ Հրապարակում եմ, ինձնից կպնոցի չեք լսի: Բայց երկու խնդրանք ունեմ՝ բովանդակային եւ ոճական: 2008-ի դեմ ենթատեքստային պայքարը թարգեք: Դա հաղթողի հոգեբանական դիրք չի, դա միայն անհաջողության կբերի: Ոճականը՝ քաղաքական տեքստի մեջ հերիք է էդ չարն ու բարին, ատելությունն ու սերը խառնեք: Սա քաղաքականություն է, այլ ոչ թե հեքիաթ կամ էլ սիրավեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել