Այս «ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Արցախից ոչ մի ծպտուն չլսվեց: Այն, որ իշխանությունները պետք է զգուշավոր ու չեզոքամետ լռություն պահպանեին, հասկանալի է, բայց երբ նորաշեն ընդդիմության ներկայացուցիչներն էլ բան չեն ասում, սա արդեն մտահոգիչ է: Չնայած գուցե ելնում են նրանից, որ Հայաստանի քաղաքական կյանքը վախճանվել է, իսկ հանգուցյալի մասին վատն ասել չեն ուզում, լավն էլ չկա, որ ասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել