Մեսսին վերականգնվել է վնասվածքիցAysor.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ տնային հանդիպմանը:

Արգենտինացին վերականգնվել է վնասվածքից և արդեն սկսել է գնդակով մարզվել: Նա մոտ է ակումբի բժիշկների կողմից շաբաթօրյա հանդիպմանը մասնակցելու թույլտվություն ստանալուն, գրում է «Mundo Deportivo»-ն:

Ամենայն հավանականությամբ, նա կլինի պահեստայինների նստարանին և խաղի ընթացքում փոխարինման կմտնի:

Մեսսին, հիշեցնենք, վնասվածք էր ստացել Պրիմերայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել