Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հոկտեմբերի 4-ին հրապարակել է թվով 5-րդ զեկույցը, որով հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին պարտադրում է, որպեսզի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունն ավելացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հարուցման մասին) արգելվող հիմքերի ցանկում:

Եվրոպական հանձնաժողվը պարտադրում է նաև, որպեսզի ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից այլասերվածների ապրելակերպը դատապարտող կեցվածքը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրվի որպես ծանրացուցիչ հանգամանք, իսկ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից որպես այլասերում ընդունվող երևույթների դեմ դրսևորման դեպքերը քննվեն և համապատասխանաբար պատժվեն։

ՀՀ իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը կոչ է անում հրապարակայնորեն պաշտպանել ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպը և կոշտ դիրքորոշում որդեգրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են արտահայտվում այդ այլասերումների օրինականացմանը։

Նույն հանձնաժողովը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ազգային ժողովի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր դեմ կարտահայտվեն այդ այլասերումներին։

Ավելին՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը իշխանություններին անուղղակի պարտադրում է հատուկ աշխատանքներ տանել լրագրողների հետ պղծությունների նկատմամբ վերջիններիս հանդուրժողականությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ իշխանություններին իբր առաջարկվում է, իսկ իրականում պարտադրվում է մշակել համապատասխան օրենսդրություն նոր կամ նախընտրած գենդերի ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության համար։

Տեսանյութում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորն իր ելույթում արտասանում է գենդերի մոտ 40 տեսակ։ Գենդերի ահա այս տեսակների  ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության օրենսդրական ամրագրման մասին է ասում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել