 |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր |
|
Րաֆֆի Հովհաննիսյանին այնքան է զարմացրել իր ստացած 37 տոկոսը, որ մարդը կտրվել է իրականությունից և սկսել է օդերով ման գալ, այն աստիճան, որ հայտարարում է, թե ընտրություններում հաղթել է 80 տոկոսով ու կյանքի գնով պայքարելու է մինչև վերջ։ Հարցնող լինի՝ էդ ո՞ւմ կյանքի գնով։ Մի ասող լինի, ա՛յ Րաֆֆի, ախր, դու քո կուսակցությունում, քո խորհրդարանական խմբակցությունում ընդհանրապես 80 տոկոս ձայն չունես, ուր մնաց՝ հանրապետությունում այդքան հավաքես։
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե նրա ստացած 37 տոկոս քվեներն իրականում ում ձայներն են. այն ընդդիմադիր գործիչների, որ չառաջադրվեցին՝ դրանով իրենց ընտրազանգվածը սկուտեղի վրա մատուցելով Րաֆֆուն։ Պարոն Հովհաննիսյանն էլ հիմա որոշել է իրենով անել ուրիշների քվեները։ Իհարկե, սա էլ է տեխնոլոգիա, բայց միայն ընդդիմադիր դաշտում որոշակի դիրքերի հասնելու, բայց ոչ երբեք՝ ժողովրդին խաբելու, նրանց հետ խաղալու համար։ Չնայած ընդդիմադիր թեկնածուներն էլ երբեք թույլ չեն տա, որ Րաֆֆին տեր կանգնի իրեն չպատկանող 37 տոկոսին։
Հ. Գ.- Այնպես պահեք Ձեզ, որ գոնե արժանի մնաք պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնողի դիրքին։ Եվ շատ մի չարաշահեք հանդուրժողականության, բարյացակամության այն մթնոլորտը, որ առաջին անգամ անկախությունից ի վեր ստեղծվել է ընտրական գործընթացներում։ Սա ձեռքբերում է, որի համար Դուք ջանքեր ընդհանրապես չեք թափել։ Մենք երբեք թույլ չենք տա որևէ ոտնձգություն այդ ձեռքբերումների նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: