Ինքներդ վերլուծեք!!!! Նախապես նշեմ՝ սոցիոլոգ չեմ, վիճակագրագետ չեմ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ում մոտավորապես 3.275.000 մարդ է ապրում, որոնցից 2.550.000 ընդրկված են ընտրացուցակներում (այսինքն՝ ունեն ընտրելու իրավունք) !!! Տարբերությունը ստացվում է մոտավորապես 700.000 մարդ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի` ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, բացի ազատազրկման դատապարտված (P.S պատիժը կրող) և դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացիներից: Չեն կարող ընտրել նաև օտարերկրյա քաղաքացիները!!!! Այսինքն՝ մենք պետք է ունենանք 0-18 տարեկան ընտրելու իրավունք չունեցող, դատարանի վճռով անգործունակ ճանաչված, պատիժը կրող, օտարերկրյա 700.000 քաղաքացիներ: ( P.S ))))))) 100 տարվա դիակի ծիծաղը կգա): Ըստ նույն պաշտոնական տվյալների՝ տարեկան ծնելիության վերջին 6 տարիների միջին թիվը կազմում է 13.000 մարդ: Եթե վերջին 18 տարում տարեկան 13.000 մարդ է ծնվում (միջինը), ապա` 13.000 x 18= 234.000: Սա է 0-18 տարեկան ընտրական իրավունք չունեցող մարդկանց թիվը: Ովքե՞ր են մնացած 466.000-ը, օտարերկրացինե՞ր )))), դատարանի վճռով անգործունակ ճանաչվածնե՞ր, թե՞ ազատազրկման դատապարտվածներ ))))))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել