Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հայկ Լեւոնի Համբարձումյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



