Կրոնների մշակութային ասպեկտը հարկավոր է փոխել՝ ելնելով ժամանակակից իրողություններից, որի համար հնդկական հասարակությունում անհրաժեշտ է հրաժարվել կաստային համակարգից, իսկ ողջ աշխարհում՝ «մեկ կրոն, մեկ ճշմարտություն» սկզբունքից, համարում է Դալայ լամա XIV-ը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հնդկաստանում մինչև հիմա գոյություն ունի 4 կաստաների համակարգը: Սակայն, մենք այսօր ապրում ենք ժողավրդավարական աշխարհում, որտեղ բոլոր մարդիկ հավասար են: Եվ բուդդայականությունում էլ դհարմայի պրակտիկան ավելի կարևոր է կաստային պատկանելիությունից: Կաստային համակարգում ոչ մի լավ բան չկա, այն հարկավոր ե վերացնել։ Կրոնի մշակութային ասպեկտը հարկավոր է փոխել, ելնելով այսօրվա իրողություններից»,- ասել է Դալայ լաման Ռիգայում՝ Բալթյան երկրների և Ռուսաստանի բուդդայականների համար դասընթացների ժամանակ:
Նրա խոսքերով՝ հարկավոր է հարգանքով վերաբերվել բոլոր կրոններին, որոնք քարոզում են գթասրտություն և սեր, և համապատասխան աթեիստական փիլիսոփայական հայացքներին, աշխարհը չբաժանել «մերոնց» և «օտարների»: