ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցում՝ ծառի վրա, քաղաքացին հոսանքահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Բալահովիտ գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Գ. Խ.-ը ծառի վրա աշխատելիս հոսանքահարվել է:
Փրկարարները Գ. Խ.-ին իջեցրել են ծառից (մոտ 7 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



