Ինչու Սերժ Սարգսյանը պարտվեց Շիրակում

ԵՊՀ ուսանողների հետ տարվող
աշխատանքների բաժնի վարիչ 

Շնորհավորելով ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ կցանկանայի անդրադառնալ Շիրակի մարզի արդյունքներին և այս ընտրություններում ԲՀԿ մասնակցությանը։ Վերջինս ընտրություններից առաջ հայտարարեց, թե թեկնածություն չի առաջադրի և ոչ մեկին չի աջակցի, բաաաաաայց ընտրարշավի ընթացքում առիթը բաց չթողեց անհատներով իր աջակցությունն արտահայտելու, ամենագլխավոր ինտրիգը հանդիսանում է այն, որ ՆԱԽԱԳԱՀԻՆ կարմիր գորգերով դիմավորած ու իր աջակցությունն արտահայտած Աբովյանի քաղաքապետը՝ նույն ինքը Ծառուկյանի փեսան, չկարողացավ ապահովել ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ հաղթանակը։ Հետևությունը մեկն է՝ կա՛մ չուզեց, կա՛մ չկարողացավ։ Ես հակված եմ մտածելու, որ գործել է երկրորդ տարբերակը, վերջին երկու ընտրություններն չունենալով մրցակից՝ վերջինս համոզված էր, թե ինքը քաղաքի տերն ու տիրակալն է, ու ամեն ինչ կախված է իրենից, այնինչ ընտրությունները ապացուցեցին հակառակը։ Իսկ այժմ ՇԻՐԱԿԻ մարզի մասին։ Խորհրդարանական ընտրություններին իրենց տրակտորներով և այլ ատրիբուտներով Շիրակում հաղթանակած ԲՀԿ-ն ամբողջ աշխարհով գոռում էր, թե ՇԻՐԱԿԸ ԲՀԿ-ական մարզ է, այնինչ Գյումրու քաղաքապետով (ով նույնիսկ պաշտոնապես հայտարարեց, թե պաշտպանում է ՍԵՐԺ ՍԱՐԳՅԱՆԻՆ) և իր երկու ՇԻՐԱԿՑԻ պատգամավորներով չկարողացավ ապահովել գոնե նախորդ խորհրդարանական ընտրություններից մի քանի տոկոս ավելի ձայն, ինչ հավաքել էր ՀՀԿ-ն, փառք աստծո ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չի գոռում, թե ամբողջ ՇԻՐԱԿԸ ՐԱՖՖԻԱԿԱՆ Է, սիրելիներս, ՇԻՐԱԿԸ ԵՎ ՇԻՐԱԿՑԻՆ սովորական հայ մարդիկ են, ովքեր ուզում են, որ տեղական իշխանությունները և իշխանիկները իրենց հետ շփվեն սովորական մարդու նման և առանց ախռանայի հետաքրքրվեն իրենց խնդիրներով, և մարդիկ զգան, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Երբ մարզկենտրոնից մի պաշտոնյա գնում է գյուղ, ոչ թե գյուղապետից մինչև չոբան պետք է զգաստ կանգնեն, այլ պետք է զգան, որ նա եկել է իր մատից փուշ հանելու, հոգսը հոգալու, իրեն ծառայելու, ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԳԱԼՈՒ Է ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Ուրեմն, առաջ դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել