Վանաձորի դեպքերը կարող ենք դիտարկել Հանրապետության կոնտեքստում: Քրիստ Մարուքյանը, ըստ կոալիցիայի, պետք է ունենար 18 ձայն, իսկ Մամիկոն Ասլանյանը՝ 15: Մարուքյանն ունի 14 ձայն, Ասլանյանը` 19:
Ահա ողջ երկրի պատկերը, ահա մեր ընդդիմության պատկերը: Տիգրան Մուկուչյանը ոչ մի բանում մեղավոր չէ, ինչ անում է, ընտրողն է անում: Լցոնում չի եղել, ոչ ոք ուրիշի փոխարեն չի քվեարկել, այլ քաղաքներից մարդ չեն բերել, թեքահարթակի խնդիր չկար, գրիչի ծայրի տեսախցիկն էլ էր բացակայում:
Իհարկե, ափսոս, որ Քրիստ Մարուքյանը չընտրվեց ( սա իմ անձնական դիրքորոշումն է), բայց պետք է ընդունենք, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված քաղաքապետ է:
Սա քաղաքականություն է, յուրաքանչյուրը շարժվում է իր խաղի կանոներով, մեկը՝ ստոր միջոցներով, մյուսը` քաղաքական արդարությունը պահելով: ՕԵԿ-ը (Հայկական Վերածնունդ) կամ ԲՀԿ-ն Քրիստին ու Քրիստի կողմնակիցներին պատասխան ունեն տալու:
Շնորհավորում եմ Մամիկոն Ասլանյանին...