Տնտեսություն 2017. ի՞նչ ակնկալել հաջորդ տարվանից
Կանխատեսումների համաձայն` այս տարի Հայաստանը պետք է արձանագրեր 2,2 տոկոսանոց տնտեսական աճ, սակայն ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ տարեվերջին այդ ցուցանիշը կլինի 2,4 տոկոսի սահմաններում:
Դեռ նախորդ տարվա վերջում խոսվում էր այն մասին, որ տնտեսական աճի մասին կանխատեսումները պետք է լինեն իրատեսական: Ավելի լավ է տարեվերջում արձանագրել սպասվածից ավելի բարձր ցուցանիշ, քան տարին ավարտել հակառակ էֆեկտով:
Հաջորդ տարի ակնկալվում է գրանցել 3,2 տոկոսանոց տնտեսական աճ: Դա մեկ տոկոսով ավել է, քան այս տարվա սպասումները:
Տնտեսական աճին նպաստում են ներքին և արտաքին գործոնները: Փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը:
Տնտեսության գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության դրական ցուցանիշը, կանխատեսումների համաձայն, պետք է հասնի 4 տոկոսի:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա կանխատեսումների համաձայն` հաջորդ տարեվերջին դրական ցուցանիշը կկազմի 4,4 տոկոս:
Առկա են նաև մի շարք այլ գործոններ, որոնք վերաբերում են արդյունաբերությանը, շինարարական ոլորտի անկման դադարեցմանը և տրանսֆերների աճին: Իրատեսական կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում հաջորդ տարի կարձանագրվի 3,2 տոկոսանոց աճ: