![]() |
| ՀՀ կրթության և գիտության նախարար |
Իհարկե, մենք ժողովրդավարություն ենք կառուցում նախևառաջ մեզ համար: Հայաստանի քաղաքացին է ընտրել իր հիմնադրած պետության համար զարգացման նման ուղի:
Ժողովրդավարությունը Soft չէ, համակարգչային ծրագիր չէ, որ բերես-ներբեռնես, ու այն անթերի աշխատի:
Ժողովրդավարական մշակույթի ձևավորումը ընթացք է, ուղի, որն անցնում ենք միասին, երևույթ, որն ապրում ենք միասին, նպատակ, որին ձգտում ենք միասին:
Ժողովրդավարությունն անվերջ կատարելագործվող համակարգ է, սակայն այն ունի իր այն կետը, հանգրվանը, որից հնարավոր չէ այլևս հետ գլորվել:
Այդպիսին էին 2013 նախագահական ընտրությունները: Նրանք արդեն դարձել են պատմական արժեք, որպես Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ երևույթ, ֆենոմեն, որն հնարավոր դարձավ բոլորիս միասնական ջանքերով` իշխանություն, ընդդիմություն, մամուլ, հասարակական կազմակերպություններ, ՀՀ շարքային քաղաքացիներ:
Գնահատենք այս ձեռքբերումը՝ անկախ այն հանգամանքից, թե արդյունքները մեր սրտով են, թե ոչ:
Կրկնեմ, ժողովրդավարական պետություն կառուցելու ընտրությունն արել է Հայ ժողովուրդը իր ազատ կամարտահայտման միջոցով, որպես ուժեղ և մրցունակ պետություն կառուցելու աշխարհում գոյություն ունեցող լավագույն միջոց:
Եվ պատահական չէ, որ նույն «աշխարհը», ունենալով ժողովրդավարության ընդհանրական ստանդարտներ, հետևել և գնահատել է նաև մեև ընտրությունները:
Բարդ հապավումներով միջազգային կառույցների դիտորդական առաքելությունները, ընդծելով, որ թերևս առկա են որոշ խնդիրներ, այնուհանդերձ շեշտում են ու փաստում, որ Հայոց պետությունն ունեցավ վերջապես համաշխարհային միջազգային աստանդարտներին համապատասխանող ընտրություններ:
ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԽ, ԱՊՀ ՄԽՎ, ICES` բոլորը տվել են նույն բարձր գնահատականը անցած ընտրություններին:
Հ.Գ. Եվ վերջում: Դադարենք ծամել «ոչ մրցակցային ընտրությունների» մաստակը:
Դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնց ձայների շնորհիվ հիմնական ընդդիմադիր թեկնածուն հաղթանակ է տոնել մի շարք քաղաքներում, տասնյակ ընտրատեղամասերում, հավաքել է ձայների 1/3-ից ավելին ու փորձում է հետընտրական գործընթացներ մեկնարկել:
Ինչպե՞ս կարող էին ընտրությունները լինեին որ մրցակցային, եթե կար նման արժանի և ուժեղ մրցակից...




