Քաղաքական խճանկար. մի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստանում է շնորհավորանքներ ընտրվելու առթիվ, միջազգային դիտորդական առաքելություններն ու ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարում են իրենց գոհունակությունն ընտրությունների վերաբերյալ, մյուս կողմից էլ Րաֆֆի Հովհաննիսյանը ելել է հանրահավաքային պայքարի, ցույցեր է անում ու փորձում հավաքված մի քանի հարյուր մարդկանց համոզել, որ պայքարելու է մինչև վերջ։ Ուզո՞ւմ եք պայքարել, պայքարեք, լսարան ու հրապարա՞կ եք ցանկանում, արգելող չկա, ելույթ ունեցեք, որքան ուզում եք։ Հացադո՞ւլ, միտի՞նգ. խնդիր չկա։ Ժամանակները փոխվել են, եթե 5-10 տարի առաջ դրանց արգելումն էր ձեզ վարկանիշ ապահովում, այսօր արդեն դրանք ձեր քաղաքական կապիտալը չեն կարող ավելացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել