Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն պատրաստ է միջնորդ դառնալ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի միջև՝ հարթեցնելու համար նրանց կյանքի ծանր շրջանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փելթրոուն, ով Փիթի ընկերուհին է եղել 1994-1997 թվականներին, պատրաստ է օգնել աստղային ամուսիններին բաժանվել սիրով: Դրանում նրան կօգնի այն, որ 11 տարվա համատեղ կյանքից հետո՝ 2014 թվականին, դերասանուհին ինքն էլ է անցել ամուսնալուծության միջով. նա բաժանվել էր Քրիս Մարտինից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել