
Հանրաճանաչ դերասանուհին՝ բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիրը, մի քանի գրքերի հեղինակը, ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 20-ին, Հռոմում: Սոֆին, ինչպես բոլոր իտալուհիները, միշտ փորձել է համատեղել հաճելին օգտակարի հետ և ճաշակել է միայն այնպիսի ուտեստներ, որոնք թույլ են տալիս պահպանել գեղեցկությունը: Այդ առիթով Reservin Armenia-ն որոշեց Ձեր ուշադրությոնը ներկայացնել հանճարեղ լեգենդի ամենասիրելի ապուրի` Պապպա ալ Պոմոդորո-ի բաղադրատոմսը:
Փորձեք դուք էլ պատրաստել և կիսվեք մեզ հետ տպավորություններով:
Ահա և շատ պարզ բաղադրատոմսը՝
Բաղադրությունը.
- Ciabatta տեսակի հաց (ցանկալի չորացրած) կամ չորահաց;
- Քաղցր լոլիկ - 1, 5 կգ,
- Սոխ - 2 հատ;
- Սխտոր - 4 պճեղ,
- Ձիթապտղի յուղ,
- Նեխուրի ցողուններ (քարաուզ);
- 1 փունջ թարմ ռեհան,
- Չիլի պղպեղ
- Աղ.
Եթե դուք չեք կարող գնել կամ թխել ciabatta տեսակի հաց, այն կարելի է փոխարինել չորահացով: Չորահացը ընդգծում է ուտեստի հարուստ համն ու հագեցվածության զգացողություն է տալիս, միաժամանակ քիչ կալորիական է:
Ցածր կրակի վրա թավայի մեջ ձիթապտղի յուղով տապակել մանր կտրատված սոխը, ավելացնել չկտրատած սխտորը (այն պարզապես համն ավելի ուժգնացնելու համար է) և չիլի պղպեղը:
Եռացրած ջրի մեջ փափկեցնել լոլիկները, կեղեվազատել դրանք, 4 մասի բաժանել ու ավելացնել արդեն կրակի վրա գտնվող զանգվածին, ավելացնել կտրատված նեխուրի ցողունները (քարաուզ) և եփել մոտ մեկ ժամ:
Եփվելուց հետո անհրաժեշտ է նոսրացնել ստացված խյուսը եռացրած ջրով կամ մսի արգանակով, որպեսզի դառնա ապուրի խտության:
Մանր կտրատված չորահացի կտորները ավելացնել ապուրին, համեմել աղ ու պղպեղով և եփել ևս 2-3 րոպե:
Մեր ապուրն պատրաստ է, այլ պետք է մատուցել թարմ կտրատած ռեհանի տերևներով և մի քանի կտոր չորահացով:
Եվ վերջում ամփոփենք Սոֆի Լորենի հայտնի խորհրդով,-Ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում, հակառակ դեպքում` կգիրանաք: Կերեք շատ քիչ, բայց պետք չէ նաև սովամահ լինել: