‎1996 թվականի ընտրություններից սկսած մի բան հստակ պարզ է դառնում՝ մեր ժողովուրդը բոլոր այդ ընտրություններին զզված է իշխանությունից ու հենց կոնկրետ նախագահից:

Սկսենք 1996 թվականից: Այն ժամանակ, նախագահ Տեր-Պետրոսյանին դեմ լինելով, հասարակությունը քվեարկեց Վազգեն Մանուկյանի օգտին: Ժողովուրդն ընտրեց Մանուկյանին, բայց նախագահ նշանակվեց Տեր-Պետրոսյանը:

98 թվականին վերադարձավ տերը. Կարեն Սերոբիչի վերադարձով ժողովուրդը քվեարկեց նրան, բայց նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:

2003 թվականին Կարեն Սերոբիչն արդեն սպանված էր, ու այդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը քվեարկեց Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, ոչ թե նրա համար, որ շատ էին սիրում նոր ասպարեզ եկած երիտասարդ Դեմիրճյանին, այլ նրա համար, որ զզվել էին Քոչարյանի կառավարումից, բայց էլի նշանակվեց նախագահ, էլի Քոչարյանը:

2008 թվականին նույն պատմությունը՝ վերադարձավ Տեր-Պետրոսյանը, ու էլի ժողովուրդը ոգևորությամբ ընտրեց, բայց էլի նշանակվեց նախագահ, այս անգամ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Այս ընտրություններին նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ու էլի նախագահը չընտրվեց, այլ նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Հիմա ինչքան էլ Արմեն Աշոտյանը պուպուշ ու սիրուն բառեր գրի ՖԲ-ում, ինչքան էլ զոմբիները ուռաաա գոռան, միևնույնն է, անկախ բոլորիս կամքից, ես համարում եմ, որ ՀՀ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, ճիշտը մնում ա ճիշտ:

Բայց դե էլի նշանակվեց նորընտիր նախագահ:

Հետևություն՝ ազգը զզվել ա միշտ իշխանությունից ու էլի զզվում ա, դրա վառ ապացույցը 2013 թվականի փետրվարի 18-ն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել