«Մինչև ժամը 5-ը ժամանակ եմ տալիս, եթե Սերժ Սարգսյանը ինձ չհանձնի կառավարումը, ես հանրահավաք եմ անում», «Ես եմ ընտրված նախագահը»…. Շատ ծանոթ արտահայտություններ, որոնք երեկ նորից լսեցինք: Նախ՝ ի՞նչ է նշանակում կամ ի՞նչ է մտածել «Ժառանգության» առաջնորդը. իրեն թվում է իրականում, որ իր «վախեցնելով» նախագահը կհանձնի՞ իրեն իշխանությունը: Կամ ի՞նչ է նշանակում «թե չէ հանրահավաք կանեմ», այսինքն՝ կա՛մ ղեկավարումը ինձ եք հանձնում, կա՛մ ապակայունացնո՞ւմ եմ իրավիճակը: Սրանք էլ նախագահ դառնալու ցանկություն ունեցող անձնավորության արտահայտություննե՞ր են: Հիմա անցնեմ նրան, ինչ ուզում եմ ասել: Մեր ՉԸՆՏՐՎԱԾ նախագահի թեկնածուն տեսավ, որ իրա ասուլիսին 1500 հոգի մարդ է ներկա (չնայած էսքան մարդ դժվար այնտեղ լինի) ու որոշեց, որ ողջ հայ ժողովուրդը իր հետ է, ինքը անպարտելի՞ է, վերջ, հաստատ ինքը արդեն վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը (մենակ չասեք՝ բա մարզերից դեռ չեն եկել, քանի որ Երևանում ձեզ 1500 հոգի չի ընտրել): Մի քանի գյուղերում ու քաղաքներում հաղթեց, ուրեմն ինքը արդեն ընտրվե՞լ է: Էրեկ Պետրոսի մոտ «հյուր» գնացած Խոսրով Հարությունյանը «Ժառանգության» ներկայացուցիչներին մի լավ խորհուրդ տվեց, այն է. «Ունեք 540 000 ընտրող, դա մեծ կապիտալ է, օգտագործեք ձեր ծրագրերի իրականացման մեջ, թե չէ կարող է դա էլ կորցնեք»: Ու հիշեցի մի լավ ասացվածք՝ «Շատի հետևից վազողը քիչն էլ կկորցնի», ու Փառք Աստծու, մենք տենց շատի հետևից ընկնելու օրինակ ունենք, որ ի վերջո այնպես դարձավ, որ մարդիկ էդ ընկնողի մոտ էլ չկանգնեցին: Հայ ժողովուրդ, մի՛ մոռացեք, որ մեր երկրի բնակչությունը 2.500000 –ից ավել է, ու ձեզ ընտրել է 5400000 մարդ, բայց 5400000-ը դեռ 1.800000 չի, ու եթե դուք իրականում արդարության ջատագովն եք, ուրեմն մի՛ պահանջեք իշխանություն, այլ ձեզ սատարող թիմի հետ իրականացրեք ձեր ծրագրերը: Ու ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ հիշեցնել՝ ՀՀ նախագահ է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Սերժ Սարգսյանը, ինչքան էլ դա ձեր համար հաճելի չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել