Araratnews.am-ը գրում է.
Հաիթի կղզում «Մեթյու» կործանարար փոթորկի զոհերի թիվը հասել է 877-ի` հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
2007-ից ի վեր Ատլանտյան օվկիանոսում ամենահզոր փոթորիկն անցել է Կարիբյան ծովի կղզիներով: Այն Հաիթիի էր հասել հոկտեմբերի 4-ին: Կղզի պետությունը, որը դեռ ուշքի չի եկել 2010-ի ավերիչ երկրաշարժից, երբ զոհվեց 222.570 մարդ, դարձյալ տարերքի ձեռքին խաղալիք դարձավ:
Սկզբում իշխանությունները հաստատել էին տարերքի հարվածից շուրջ 800 մարդու զոհվելը: Տասնյակ հարյուրավոր մարդիկ զրկվել են տնից, հարյուրավորներ համարվում են անհետ կորած:
Ըստ ճշտված տվյալների` «Մեթյուն» Հաիթիում սպանել է 877 մարդ:
Այժմ «Մեթյուն» գտնվում է ԱՄՆ-ի արևելյան ափերին: Տարերքը մոլեգնում է Ջորջիայի, Ֆլորիդայի և Հարավային Կարոլինիայի նահանգներում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն: Տարհանվել է ավելի քան 2 մլն մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել