Երիտասարդ հայրիկ Սկոտ Ուոկերը շատ անհանգստացած էր, երբ իր փոքրիկ աղջկա՝ Մոլլիի առողջական վիճակը վտանգված էր: Այդ օրը փոքրիկի մոտ լացի նոպա էր սկսվել, և Սկոտը նկատեց, որ Մոլլիի ջերմությունը բարձրանում է:

Անհանգստացած հայրիկը որոշեց հանել աղջկա գուլպաները և մի սարսափելի բան տեսավ:

Մոլլիին զույգի առաջին երեխան չէր, նրանք 3-ամյա դուստր էլ ունեին: Հանելով փոքրիկի գուլպան՝ Սկոտը նկատեց, որ նրա ոտքի մատներից մեկի հետ ինչ-որ բան այն չէ:

Այն այտուցված էր:

Պարզվեց, որ մատին մազ է փաթաթված եղել, շատ ամուր, և դժվարացրել էր արյան շրջանառությունը: Այդ ֆենոմենը բժշկության մեջ նույնիսկ անվանում ունի՝ տուրնիկետյան համախտանիշ:

Բարեբախտաբար, դա ոչ մի կերպ Մոլլիի առողջության վրա չի ազդել:

Ուշադիր մայրիկն անմիջապես ազատեց նրան մազի պատճառած տանջանքից: Մազը հեռացնելուց 45 րոպե անց մատը դեռ այտուցված էր: Ցավոք, մազը շատ ամուր էր փաթաթված: Բարեբախտաբար այն ժամանակին են նկատել:

Պարզվում է` սա տարածված ախտանիշ է, որից տանջվում են նորածինները: Ելքը մեկն է՝ մշտապես ուշադրություն դարձնել երեխայի մատներին:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել